Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2023 թվականին ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրերով.
«Ա» Ուսուցում մանկապարտեզում
«Բ» Ուսուցում մեկօրյա դպրոցում
«Գ» Տարրական ուսուցում
«Դ» Հայոց լեզվի և գրականության դասավանդում
«Ե» Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
«Զ» Պարարվեստ
«Է» Տնօրենների վերապատրաստում
Ծրագրերի նկարագրությունը կցվում է:
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի հյուրատան մուտքի օրը` հուլիսի 2-ը:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
2 հունիսի` կացարան մուտքի և տեղավորման օր
3 հուլիսի` ծրագրի պաշտոնական բացում
28 հուլիսի՝ ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում
29 հուլիսի` հյուրատնից ելքի օր:
Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 28-ը ներառյալ ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է):
Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտն ստանալուց մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:
Վերապատրաստող կազմակերպության, հյուրատան և կեցության հետ կապված այլ տեղեկություններ, ինչպես նաև դասընթացների կազմակերպման և անցկացման այլ անհրաժեշտ մանրամասներ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Հայտարարություն Արևմտահայերեն
Հայտարարություն ԱրևմտահայերենՄասնակցության հայտ
Մասնակցության հայտՄասնակցության հայտ Արևմտահայերեն
Մասնակցության հայտ ԱրևմտահայերենՀավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. +374 10 59-96-47, 374 91-71-61-62 (What՛s App, Viber)
Facebook: «Սփյուռքի հետ կապերի բաժին»
Էլ. փոստ. alvina.eloyan@escs.am