Սամբոյի Եվրոպայի 2023թ. առաջնությունը ապրիլի 19-ից 23-ն անցկացվելու է Իսրայելի Հայֆա քաղաքում, մուտքն ազատ է

0
866

Սամբոյի Եվրոպայի 2023թ. առաջնությունը ապրիլի 19-ից 23-ն անցկացվելու է Իսրայելի Հայֆա քաղաքում, որին մասնակցելու են ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծերի հավաքականները: Ռուսները, բելոռուսները և ֆրանսիացիները հանդես կգան Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:

Ապրիլի 19-ին և 20-ին «Ռոմեմա արենայի» մրացագորգերը կտրամադրվեն մեծահասակներին, ապրիլի 21-ին՝ երիտասարդներին, 22-ին՝ դեռահասներին և առաջնության վերջին օրը՝ արիլի 23-ին՝ պատանիներին:

Ապրիլի 19-ին ժամը 16:00 – ին «Ռոմեմա» սպորտային մարզադահլիճում տեղի կունենա Եվրոպայի սամբոյի առաջնության պաշտոնական բացման արարողությունը:

Ապրիլի 20 – ից առավոտյան ժամը 09:00 – ից դարպասները կբացվեն սամբոյի երկրպագուների առջև:

Մրցաշարերն ու գոտեմարտերը կսկսվեն ամեն օր ժամը 10 – 15:00 – ն: 

16:30 – ից կմեկնարկեն եզրափակիչ գոտեմարտերն, որոնք կեզրափակեն օրը մեդալների շնոհման միջոցառմամբ:

Ապրիլի 23 – ին տեղի կունենան եզրափակիչ միջոցառումներն ու փակման արարողությունը: 

Հասցեն՝ «Ռոմեմա» սպորտային մարզադահլիճ, Դերեխ Պիկա 69, Հայֆա

Հարկ է նշել, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում են 36 սամբիստներ, որոնց թվում հանդես են գալիս նաև արհեստավարժ մարզիկներ Արցախի Հանրապետությունից:

Այս կարևոր սպորտային միջոցառմանը Հայաստանի 42 սպորտսմենից բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը ղեկավարում է Մխիթար Հայրապետյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող մարզիկներին:

Դեռահասներ /14-16 տարեկան/

  1. Սամվել Դանիելյան-46 կգ
  2. Նարեկ Սիմոնյան-53 կգ
  3. Անդրե Սարդարյան-58 կգ
  4. Գոռ Շատվերյան- 64 կգ
  5. Տիգրան Սարուխանյան- 71 կգ
  6. Գոռ Աղասարյան-79 կգ
  7. Արեն Հարությունյան-88 կգ
  8. Դավիթ Բարսեղյան-88+ կգ

Աղջնակներ /14-16 տարեկան/

  1. Հայկանուշ Ազիզբեկյան-47 կգ

Պատանիներ /16-18 տարեկան/

  1. Ալիկ Մեքինյան-53 կգ
  2. Արմեն Աղումյան-58 կգ
  3. Էրիկ Գուրջանյան- 64 կգ
  4. Համլետ Պարսամյան- 71 կգ
  5. Սեյրան Սարուխանյան-79 կգ
  6. Հովհաննես Սահակյան-88 կգ
  7. Էրիկ Սաղաթելյան-98+ կգ

Երիտասարդներ  /18-20 տարեկան/

  1. Հերբերտ Սահակյան-58 կգ
  2. Մհեր Մելոյան- 64 կգ
  3. Արարատ Աշուղյան- 71 կգ
  4. Անդրեաս Հարությունյան-79 կգ
  5. Արսեն Հայրապետյան -88 կգ
  6. Գրիգոր Բեկնազարյան-98 կգ

Աղջիկներ /18-20 տարեկան/

  1. Աննա Այվազյան-50 կգ
  2. Նանե Հակոբյան- 65 կգ

Տղամարդիկ

  1. Տիգրան Կիրակոսյան-58 կգ
  2. Նարեկ Դալլաքյան- 64 կգ
  3. Արամ Աղաջանյան- 71 կգ
  4. Բորիս Շատվերյան-79 կգ
  5. Վահագն Չալյան -88 կգ
  6. Արսեն Խանջյան-98 կգ
  7. Նորիկ Խուրշուդյան-98+ կգ

Կանայք

  1. Արփինե Մնացականյան-50 կգ
  2. Վարսիկ Գրիգորյան-54 կգ
  3. Մելինե Մամիկոնյան- 59 կգ

Մարտական սամբո

  1. Մխիթար Մխիթարյան-58 կգ
  2. Արման Ավանեսյան-98 կգ

Իսրայել կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը:

Պատվիրակությունը ղեկավարում է Մխիթար Հայրապետյանը:

Աղբյուրը՝ 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա