Ապրիլի 24 – ին Պետախ Տիկվայում տեղի ունեցավ ոգեկոչման ու սրբադասված հայ նահատակներին նվիրված հուշ-երեկո

0
634

2020 թվականից Պետախ Տիկվայի համայնքների այգին, որն ապրիլի 2-ին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով արդեն երեք տարի է ինչ վերածվել է յուրահատուլ ուխտատեղիի տեղի համայնքի համար:

Ոչ ամեն անգամ է, որ քաղաքապետարանը մասնակցում է ու օգնում է Պետախ Տիկվայի համայնքին կազմակերպել այս միջոցառումը:

Այս տարի Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը կազմակերպել էր շատ գեղեցիկ հուշ-երեկո նվիրված Հայոց Ցեղասպանության սրբադասված հայ նահատակների 108-րդ ամյակին:

Քանի որ օրը ոչ լրիվ աշխատանքային էր ու Իսրայելի վարած պատերազմներում զոհված զինվորների հիշատակի օրն էր, որին էլ հաջորդելու էր երկրի անկախության 75-ամյակն, ուստի միջոցառումը մեկնարկեց մի փոքր ուշացումով:

Հրավիրված էր միջոցառմանը նաև Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգն ու Աբսորբցիայի բաժնի ղեկավար Ռայա Լայխտմանովը: Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների ու ընկած զինվորների պատվին տեղի ունեցող միջոցառումների պատճառով քաղաքապետն ու Աբսորբցիայի ղեկավարը հայցելով մեր ներողամտությունը չմասնակցեցեին:  Հանդիպմանը ներկա էին Իսրայելում ՀՀ դեսպանատան պատվիրակությունը՝ հյուպատոս Նարեկ Ղազարյանի ու  Մարատ Ապրեսյանի գլխավորությամբ:

Ելույթներից հետո տեղի ունեցավ պսակադրության արարողություն, որին հաջորդեց մշակույթային մասի բացումը: Ելույթներ ունեցան Իսրայելում հայտնի վոկալ երգիչ, թատրոնների դերասան, երգահան, արդեն կինոարվեստի ու հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից Աշոտ Գասպարյանը, հայտնի երգիչ, Իսրայելում շատ պահանջված վոկալի ուսուցիչ, տարբեր միջազգային փառատոնների մասնակից ու հաղթող Տիգրան Գասպարյանն ու  հայկական դուդուկի վարպետ, «Դիլիջան» համույթի հիմնադիր, երաժիշտ ու մենակատար Իլյա Մազիան:

Կարելի է վստահաբար ասել, որ այս տարի ևս Պետախ Տիկվայում կազմակերպված հուշ-երեկոն բացառիկ էր իր արվեստագետ մասնակիցների առումով:

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագրությունն իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում Ալեքսանդ Դեդային իր ֆոտոշարքի համար:

Աղբյուրները՝

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միություն և լուսանկարիչ Ալեքսանդր Դեդայի անձնական արխիվներ