Դժվար է ասել՝ ինչ ճնշում է եղել պատրիարքի վրա, որ գնացել է նման գործարքի

0
232

Հայկական հողերի 99 տարով վարձակալության տալու խնդիրը համայն հայության ուշադրության կենտրոնում պետք է լինի, այլևս լռել չի կարելի, որքան ձգձգվում է խնդրի լուծումն ու այս համաձայնության չեղարկումն, այնքան թանկ է նստելու հայ ժողովրդի վրա այս գործարքը։ Իսրայել պետության ստեղծումից ու Երուսաղեմի գրավումից հետո հին քաղաքում ամենախոշոր հողի վարձակալության գործարքն է սա, որը բերելու է հայ ժողովրդի հայրենազրկման ու եթե այս տեմպերով շարունակվի, հայը կկորցնի իր կարևոր դիրքը մյուս քրիստոնեական հարանվանությունների կողքին։

Ավելի քան մեկ տարի 《մեր կեղտոտ լվացքը》դուրսը չփռելու սկզբունքով լուռ էինք ու ներսից խնդիրները լուծվելուն էինք սպասում, սակայն ողջ աշխարհն արդեն անդրադարձավ, մարդիկ իրենց տներից են այլևս զրկվելու ու Գրիգոր շղթայակիր պատրիարքն ոտաբոբիկ ու շղթաներով գանված փող չէր հավաքում որ օրերից մի օր հրեական կասկածելի օֆշորներում ու էսիմ որ ջանդամը գրանցված մի անհայտ հատուկ ծառայությունների հետ անկասկած առնչվող ոմն դանիի հետ 99 տարվա պայմանագիր կնքի այսօրվա պատրիարքն`առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։

Կրկին պատրիարքարանի կողքին ենք, թիկունք ենք, բայց անհապաղ պետք է չեղարկել գործարքն, ինչ գնով էլ որ լինի։

Ուտող ուրացող չենք ու շատ ենք ստացել պատրիարքից օգնություն և աջակցություն, բայց դրա դիմաց հող չի կարելի հանձնել, հային չի կարելի զրկել իր հայրենի հողից ու կացարանից։

Շնորհակալություն Սագօ Արեան ին համահայկական այս չափազանց կարևոր խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար։

Աղբյուրը՝ Առաջին լրատվական