ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

0
1011

Աջակցության միջոցառումներ

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

• շահառու՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:

• օժանդակության ձևը՝ միանվագ դրամական օգնություն յուրաքանչյուր շահառուի համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68,000 ՀՀ դրամ), ինչպես նաև կեցավայրի համար տրամադրվում է լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով այն շահառուներին, ովքեր չունեն սեփականության (այդ թվում՝ բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք:

• Բացառություններ՝

Արցախի հաշվառում ունեցող հետևյալ քաղաքացիները չեն կարող հանդիսանալ սույն միջոցառման շահառու՝

1) Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ ստացող անձինք

2) Հայաստանի Հանրապետությունում աշխատող անձինք կամ անհատ ձեռնարկատերեր

3) 18-58 տարեկան արական սեռի անձինք (բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների)

Դիմումը ներկայացվում է  օոliոe.ssa.am կայքէջի միջոցով:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի միջոցով:

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներ, որոնք ունեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքի հաշվառում

• օժանդակության ձևը՝ միանվագ դրամական օգնություն յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ

• հիմնական պայմաններ՝

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակություն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքում:

Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:

Աջակցությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

Արցախի համայնքներում հաշվառման և առնվազն վերջին 3 ամսվա փաստացի բնակվելու հանգամանքը հավաստվում է Արցախի կառավարության կողմից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՑԱՄՍՅԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ ՀՀ-ում և Արցախում անշարժ գույք ունեցող և 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի բնակավայրերում հաշվառված Արցախի քաղաքացիներին հյուրընկալող անձ։

  • օժանդակության ձևը՝ 30,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հյուրընկալած չափահաս անձի համար՝ ՀՀ-ում,
    45 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հյուրընկալած չափահաս անձի համար՝ Արցախում
  • հիմնական պայմաններ՝
    Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 01.04.2021թ.:
    Աջակցությունը փոխանցվում է սեփականատիրոջ բանկային հաշվեհամարին:
    Միջոցառումը գործելու է 6 ամիս՝ 2020թ. դեկտեմբերից մինչև 2021թ. մայիսը ներառյալ:

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներ և հաշմանդամություն ձեռք բերած անձինք։

  • օժանդակության ձևը՝
    • 5 000 000 ՀՀ դրամ՝ անձի զոհվելու դեպքում, տրվում է զոհվածի ընտանիքին
    • 3 000 000 ՀՀ դրամ՝ անձի 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
    • 2 000 000 ՀՀ դրամ՝ անձի 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
    • 1 000 000 ՀՀ դրամ՝ անձի 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
    • 3 000 000 ՀՀ դրամ՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում
  • հիմնական պայմաններ՝
    Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
    Աջակցությունը փոխանցվում է ստացողի բանկային հաշվեհամարին:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի որոշ համայնքների բնակիչներ, որոնց պատկանող անշարժ գույքին հրետակոծության հետևանքով հասցվել է վնաս

  • օժանդակության ձևը՝ անհատական՝ կախված յուրաքանչյուրի գույքին պատճառված վնասի չափից
  • հիմնական պայմաններ՝
    Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում է ներկայացնում համապատասխան մարզպետարան:
    Աջակցությունը փոխանցվում է շահառուի բանկային հաշվեհամարին:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂ ԱՄՈՒՍՆՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև այն սովորողներ, ում ծնողը կամ ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին
• օժանդակության ձևը՝ կախված յուրաքանչյուրի ուսման վարձի չափից,

  • հիմնական պայմաններ՝
    Վճարվում է սովորողի 2020-2021թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձ՝ 100%-ի չափով:
    Դիմումը ներկայացվում է ուսումնական հաստատություն:
    Աջակցությունը փոխանցվում է ՈՒՀ բանկային հաշվեհամարին:
    Պարտադիր պայման՝ մասնակցություն մարտական գործողություններին (ՄԳՄ):
    ՄԳՄ փաստը հաստատվում է Տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքով:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախում ավերված անշարժ գույքի սեփականատիրոջը և ընտանիքի անդամներին,
• օժանդակության ձևը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ 250,000 ՀՀ դրամ
• հիմնական պայմաններ՝
Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:
Աջակցությունը փոխանցվում է շահառուի բանկային հաշվեհամարին:
Դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

• շահառու՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ,

  • օժանդակության ձևը՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից,
  • հիմնական պայմաններ՝
    Դրամական վճարը տրամադրվում է անհայտ կորած զինծառայողի ամուսնուն և ծնողին:
    Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցով:

Աղբյուրը՝  ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ