2016 թվականին լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին «Իսրայելահայեր» – ի զեկույցը

0
342

Տարիներ անց  «Նոյան Տապան» Մեդիա Հոլդինգի յութուբյան ալիքում տեղադրված Հայաստանի Հանրապետությունում անցկացված լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի ամբողջական ձայնագրությունը տեսանք:  Հրավիրված էի համաժողովին որպես «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, այլ ոչ թե որպես «Ազատություն» ռադիոկայանի Իսրայելի թղթակից:  Երրորդ նիստը տեղի ունեցավ 2016 թվականի հոկտեմբերի 27 –ին, որի ժամանակ հակիրճ ելույթ ունեցա՝ «Հայաստանի Հանրապետության և Իսրայելի անկայուն դիվանագիտական հարաբերություններն ու Իսրայելի հայկական կազմակերպությունների աջակցությունը հարաբերությունների զարգացման գործում» թեմայով: Ելույթս ամբողջությամբ համեմված էր քննադատությամբ, որն անսովոր էր նման ձևաչափի համար և շատ դեպքերում «անընդունելի»: Նիստերի ընթացքում մի քանի ծեծված թեմաներ էին բարձարացվում Սփյուռքյան տարբեր գաղթօջախները ներկայացնող լրագրողների կողմից ինչպիսիք էին օրինակ՝ արևմտահայերնի կարգավիճակն ու զարգացումը, Հայաստանում արևմտահայերենի ուսումնասիրությունն ու դասագրքերի հիմնախնդիրներն ու Սփյուռք – Հայաստան կապի հիմնախնդիրները: Նույն այս հարցերը տարիներ շարունակ բարձրացվում են ու կարծում եմ առավել ուշագրավ էին Հայաստանի անվտանգությանը վերաբերող զեկույցները:

Զեկույցիս ժամանակ ներկայացրեցի ոչ միայն հայ-հրեական զրոյական դիվանագիտական հարաբերություններն, այլև առաջին անգամ բարձրաձայնեցի Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառած ավելի քան 5 մլրդ. դոլարի հասնող գերժամանակակից զինատեսակների մասին տեղեկությունները: Իմ հաշվարկները պաշտոնապես հաստատեց նույն թվականի դեկտեմբերին Բաքու կատարած այցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Փաստորեն քառօրյա պատերազմից հետո, երբ հստակ հաշվարկներ ներկայացրեցի ու ցավով արձանագրեցի հայ-հրեական դիվանագիտական հարաբերությունների զրոյական մակարդակն ու երկու երկրների միջև 1մլն. դոլարի հասնող խղճուկ դրամաշրջանառության մասին Իսրայելի պետական վիճակագրական վարչության տվյալները, դահլիճում գտնվող ՀՀ պաշտոնյաններն բաձարձակ անտարբերությամբ վերաբերվեցին հայտնածս տեղեկություններին ու ծափահարություններից հետո որևէ մեկի մոտ հարցեր չառաջացան: 2016 թվականին քառօրյա պատերազմից հետո, երբ Իսրայելահայերը բացառիկ ու ոչ ստանդարտ օգնություն բերեցին Արցախ, կարծես թե հույս ունեինք, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կառավարությունը պետք է ավելի հեռատես գտնվեր և գոնե դասեր քաղեր մեր հայտնած տվյալներից ու ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկեին կամ էլ իրենք գնեին ու նման արտադրություն հիմնեին երկրում:

Ստորև ներկայացնում եմ զեկույցս «Իսրայելահայեր» յութուբյան ալիքում:

Աղբյուրը՝  Նոյյան Տապան Մեդիա Հոլդինգի Յութուբյան ալիք

Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են ըստ Իսրայելի ու ՀՀ գործող օրենսդրությունների:

https://www.youtube.com/@UCLW0eJgAMGq

https://www.youtube.com/@UCCAQbNU87xy

https://www.youtube.com/@UC5Ktfg_Eyad

https://nt.am

https://www.youtube.com/@NoyanTapanTV

Լրագրողների 8 րդ համահայկական համաժողով․ մաս 3 ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիներին անդրադարձան երկրորդ նիստի զեկուցավարները: Վերջիններիս թվում էին «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը, Ռուսաստանում գործող «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը, Լիբանանում գործունեություն ծավալող լրագրող-հրապարակախոս Հակոբ Բալյան, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Նիստի ավարտին սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: