Պետախ Տիկվայի հայկական համայնքը հանդիպեց քաղաքապետի հետ

0
126

Փետրվարի 18 – ին  երեկոյան տեղի ունեցավ Պետախ Տիկվայի հայկական հանայնքի ներկայացուցիչների հանդիպումը քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Ռամի Գրինբերգի հետ: Նախ քաղաքապետը ներկայացրեց վերջին տարիներին քաղաքում կատարված փոփոխություններն ու ներդրումային ծրագրերն, իսկ այնուհետև պատասխանեց հայերին հուզող հարցերին: Ի դեպ բավական սուր և չափազանց կարևոր հարցեր բարձրացվեցին ներկաների կողմից, որոնց քաղաքապետը խոստացավ լուծումներ տալ: Սիրելի հայրենակիցներ փետրվարի 27 – ը շատ կարևոր օր է քաղաքապետի ընտրությունների հետ կապված և ոչ միայն մեր ձայները պետք է քաղաքապետին տանք, այլև կարևոր է ավագանու ընտրությունն, որն ավելի կհեշտացնի քաղաքապետի աշխատանքը քաղաքապետարանում: ՈՒստի «Ռեյշ» քվեաթերթիկն ևս պետք է գցել քվեատուփի մեջ:

Հիշեցնենք, որ Ռամի Գրինբերգի անմիջական թույլտվությամբ ու ֆինանսական աջակցությամբ 2020 թվականին Պետախ Տիկվայում համավարակի պայմաններում բացվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: 2023 թվականի ապրիլի 2 – ին «Համայնքների» այգին քաղաքապետի և ավագանու միաձայն որոշմամբ վերանվանվեց հայտնի հայ երգիչ ու մարդասեր Շառլ Ազնավուրի անունով: Պետախ Տիկվայի քաղաքապետարանի հետ համագործակցությունը շարունակվում է և առջևում շատ ծրագրեր կան համատեղ իրականացնելու:

Ռամի Գրինբերգը ծնվել է 1978 թվականի մայիսի 18 – ին Նևե Յարակում և մեծացել Պետահ Տիկվա քաղաքում: 14 տարեկանում նա ընտրվել է քաղաքի «Լիկուդ» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ, իսկ 16 տարեկանում ընտրվել է «Լիկուդ» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ։ Իսրայելի պաշտպանության բանակում աշխատելու ընթացքում Գրինբերգը ծառայել է որպես սպա «Դուվդևան» ստորաբաժանումում։ Այնուհետև նա միացել է Իսրայելի ոստիկանությանը՝ ծառայելով որպես հետախույզ: Հետագայում նա սովորել է քրեական իրավունք Իրավագիտության և գիտության ակադեմիական կենտրոնում՝ դառնալով իրավաբան:

2003-ից 2006 թվականներին Գրինբերգն աշխատել է Հոդ ՀաՇարոնի անվտանգության վարչությունում և եղել է Դրոմ ՀաՇարոնի շրջանային խորհրդի կրոնական հարցերի հանձնաժողովի անդամ: 2012 թվականին նա զբաղեցրել է Պետահ Թիկվայի համակարգման և վերահսկողության վարչության ղեկավարը և միաժամանակ աշխատել է որպես քաղաքապետ Իցհակ Օհայոնի խորհրդականը:

2013 թվականին Իսրայելի տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններում Գրինբերգը առաջադրվել էր Լիկուդ կուսակցության ղեկավարությամբ Պետահ Տիկվայի քաղաքապետի պաշտոնի համար, սակայն պարտվել էր առաջին փուլում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Քանի որ նրա կուսակցությունը երկու մանդատ ստացավ քաղաքային խորհրդում, նա դարձավ կուսակցության երկու խորհրդականներից մեկը:

2018 թվականի Իսրայելի ՏԻՄ ընտրություններում Գրինբերգը կրկին առաջադրվել է Պետահ Տիկվայի քաղաքապետի պաշտոնի համար՝ իր իսկ կուսակցության կողմից ընդդեմ գործող քաղաքապետ Իցիկ Բրավերմանի: Գրինբերգը հաղթել էր ձայների 45%-ով, իսկ Բրավերմանը՝ 36%-ով և դարձել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Պետախ Տիկվայի քաղաքապետը։