Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

0
248

Մարտի 5-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են խորհրդի գործող աշխատակարգում կատարվող փոփոխություններին, ընթացիկ տարում Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող պետական աջակցության բաշխմանը, խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն առնչվող թեմաների:

Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ` վերոնշյալ հարցերի շուրջ:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և կարևորել խորհրդի գործունեությունը` ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ:


Խմբագրության կողմից՝

Ցավոք սրտի Իսրայելն այն եզակի պետություններից է, որ չունի ազգային փոքրամասնությունների մասին օրենք և չունի Սահմանադրություն: ՈՒրախալի է, որ Հայաստանի բոլոր կառավարություններն և առավել ևս նոր կառավարությունը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է քննարկումներ ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման, ազգային ինքնության պահպանման, մշակույթի զարգացմանն առնչվող թեմաների շուրջ:

Աղբյուրը՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here