ՀՀ ճանաչեց Պաղեստինը որպես պետություն: Արձագանքներն Իսրայելում

0
68

Մեր Յութուբյան ալիքի անդրադաձը:
Առաջին անգամ Հայաստանի կառավարությունը կատարեց իր քայլը: Այստեղ զուգահեռներ է պետք անցկացնել Արցախի հետագա կարգավիճակի հետ: Հայաստանը թվով 144-րդ պետությունն էր, որ պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի անկախությունը:
Իսրայելյան մամուլը մեղմ ասած շատ հակահայկական և անզուսպ ձևով արձագանքեց Հայաստանի Հանրապետության որպես սուվերեն պետության որոշմանը:
Իսրայելում ապրող մեր գրեթե բոլոր համաքաղաքացիները թե սոցիալական ցանցերում և թե նույնիսկ աշխատանքի վայրերում զգացին այն բացասական տրամադրություններն ու մեկնաբանություններն այս որոշման հետ կապված:
Հիշեցնեմ մեր Իսրայելցի բարեկամներին, որ Իստայելում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները զենքը ձեռքերին Իսրայելի պաշտպանության բանակի շարքերում պաշտպանում են Իսրայելի անդորրն ու այն կեղծ մեղադրանքներն, որ իբր Հայաստանը նպաստում է ահաբեկչական պետության ստեղծմանն անհիմն են: Հայաստանն առաջնորդվելով ՄԱԿ-ի մայիսի 13- ի բանաձևով, կատարեց իր որոշումը: Իսրայել պետությունը նախկինում հաշվի չէր նստում և ուղղակի արհամարհում էր Հայաստանի որոշումները ՄԱԿ-ում այսօր շտապ կերպով Երուսաղեմ էր կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին՝ հայտնելով իր դժգոհությունը մեր պետության որոշման հետ կապված: Նախ սա արդեն դրական է, որ Իսրայելն արդեն հաշվի է նստում անկախ Հայաստանի դիրքորոշման հետ և չի դիտարկում վերջինիս որպես ռսահպատակ ու ռսական ծիրում պտտվող անիմաստ պետության, իսկ երկրորդը թող սեփական կաշվի վրա զգան տասնամյակներ տևող անվստահությունն ու ոչ բարեկամ դիրքորոշումը՝ շիա արմատական բռնապետական ռեժիմին գերժամանակակից զինատեսակներ վաճառելու խնդրո առնչությամբ:
Երբ անցյալ տարի օգոստոսին Բիբիի կառավարությունը զենք էր ուղարկում Բաքվի բռնակալին ու իր պատվիրակությունն էր ուղարկում Սեպտեմբերյան արյունալի էթնիկ զտումների ու Արցախցիների սպանությունների նախաշեմին, այն ժամանակ իմ գործընկեր լրագրողները նման հիստերիայի մեջ չէին հայտնվել: Միայն մեկ հեռուստատեսություն ուղիղ եթերով ցուցադրեց Արցախի հայաթափումն ու հայկական այդ ողբերգությունը, մնացածը կամ չխոսեցին, կամ մեկ նախադասությամբ հարցը փակեցին: Սիրելի գործընկերներ երբ զինում էիք շիա ռեժիմի ահաբեկիչներին ու սիրիացի վարձկաններին հայերի դեմ կռվելիս նրանց իսրայելյան արտադրության զենք էիք բաժանում ու զինում ազերներին՝ հայերին կոտորելու համար, կարիք չկա հայերին ահաբեկչական պետության ստեղծելուն օգնելու մեջ մեղադրել, մենք այդ ցուցակում 144-րդ ենք: Սիրելի Իսրայելի կառավարություն վստահեցնում եմ Ձեզ, որ առանց Ձեր դաշնակիցների գիտության Հայաստանը նման քայլ չէր ձեռնարկի: Մայիսին մեկը մյուսի հետևից Պաղեստինի անկախությունը ճանաչեցին Իսպանիան, Սլովակիան, Նորվեգիան, Իռլանդիան , բա այդ ժամանակ ինչու այդպիսի հիստերիա չկար: Այստեղ չպետք է մոռանալ Իսրայլում «բույն դրած» ազերական միլլիոններ ծախսող կազմակերպությունների մասին, որոնց համար հարմար առիթ էր հայ-հրեական խարխուլ բարեկամությունը լիովին քանդելու համար:
Ես գտնում եմ, որ Իսրայելն իր եզրակացությունները կանի ու ոչ բարիացկամ արտաքին քաղաքականությունը կփոխարինի ավելի ջերմ հարաբերություններ Հայաստանի հետ հաստատելով: Չպետք է մոռանալ, որ Հայաստանն որքան անկախանում և մոտենում է Արևմտյան ճամբարին, որի բնօրանն է հազարամյակներ եղել, այնքան Իսրայելն այլ աչքով կնայի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ապագա դաշնակից Հայաստանին:
Այս վայնասունն էլ կանցնի, ավել-պակաս անմտածված մեր նկատմամբ ազերների կողմից հրեական հասարակության մեջ սրսկված թույնի դոզան էլ կիջնի:
Նոր էջ է բացվելու երկու երկրների հարաբերություններում, բայց սա միայն ոչ ներկայիս Իսրայելյան կառավարության պայմաններում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here