2025 թ․ փետրվարին Ջերմուկում, անցկացվելու են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։ Համահայկական ձմեռային խաղերի մարզաձևեր են՝ հոկեյը, լեռնադահուկը, սնոուբորդը, դահուկավազքը, շախմատը և սպորտային պարերը։ Բոլոր մարզաձևերի մրցումները, բացի հոկեյից կանցկացվեն Ջերմուկում, հոկեյը՝ Երևանում, մարզահամերգային համալիրում։ Այս խաղերը լինելու են լավագույնը, խոստանում են կազմակերպիչները։ Համահայկաան խաղերի համաշխարհային կոմիտեն «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո աշխարհասփյուռ հայերին հրավիրում է Հայրենիք՝ մասնակցելու խաղերին և ինչպես նախորդ բոլոր խաղերի դեպքում, այս անգամ ևս խոստանում է անմոռանալի օրեր։
Քաղաքային խորհուրդների ձևավորման ու մարզաձևերի մասին տեղեկությունները կարելի է ներբեռնել՝
- Քաղաքային Խորհուրդներ
- Շախմատ
- Սպորտային պարեր
- Ձնամարտի կանոնները
- Դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և Սնուոբորդ
Գրանցվելու համար դիմեք Մերձավոր Արևելքի և Ասիական երկրների կոմիտեների հետ տարվող աշխատանքների համակարգող մասնագետ Մոնա Նազարյանին:
Email: mona-nazaryan@mail.ru
Հեռախոս՝ +374-33-211-901
Մոնա Նազարյանն համակարգում է հետևյալ երկրները՝ Իրան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Քուվեյթ, Քաթար, Լիբանան, Սիրիա, Իսրայել, Ավստրալիա, Հորդանան, Եգիպտոս, Սինգապուր:
Ինչպե՞ս դառնալ համահայկական խաղերի մասնակից
- Նախ պետք է լրացնել համապատասխան հայտը, որը տեղադրված է panarmeniangames.am համահայկական խաղերի կայք էջում։
- Կապ հաստատել երկրները համակարգող մասնագետի կամ համապատասխան երկրի գործկոմի անդամի հետ։
- Հայաստանում, հենց օդանավակայանում քեզ կդիմավորի համահայկականի աշխատակիցը և կամավորը, ովքեր խաղերի ողջ ընթացքում կլինեն քո և քո թիմի հետ։
Կոմիտեն ապահովում է տրանսպորտային միջոցներով՝
- Օդանավակայանից՝ կեցության վայր։
- Կեցության վայրից մարզադահլիճներ և հակառակը։
- Ընտրված ուղղություններով դեպի տեսարժան վայրեր։
- Բացման և փակման արարողությունների վայրեր, այնտեղից կեցության վայր։
Հայտեր՝