Սեպտեմբերի 16 –ին մեկնարկել է «Եվրաքվեն»

0
30

Սեպտեմբերի 16-ին մեկնարկել է Ժողովրդավարական հարթակի կողմից նախաձեռնված Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք ընդունելու ստորագրահավաքն, որը տևելու է մինչև ս.թ. նոյեմբերի 14-ը։

Ըստ ՀՀ սահմանադրության բավարար է համարվում ՀՀ քաղաքացիների 50.000 ստորագրությունն, որպեսզի օրենքի նախագիծը ընդունվի և դրվի քննարկման ՀՀ Ազգային ժողովում։

Ստորագրահավաքի ներկայումս գործող կետերը ըստ համայնքապետարանների. Աբովյան, Աշտարակ, Օշական, Բյուրական, Արարատ, Արտաշատ, Վեդի, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Լճաշեն, Սպիտակ, Վանաձոր, Եղվարդ, Չարենցավան, Արթիկ, Գյումրի, Կապան, Սիսիան, Մեղրի, Ագարակ, Վայք, Բերդ, Դիլիջան, Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Այս ցանկը օրերս կավելանա:

Դեսպանատներում ու հյուպատոսարաններում դեռ հնարավորություն չկա ստորագրելու «Եվրաքվեի» համար: ՀՀ ԱԳՆ դեռ կարգադրություններ չի իջեցրել խնդրո առնչությամբ: Նույնը մեզ հաղորդեցին Իսրայելի դեսպանատնից:


Ինչպես ստորագրել էլեկտրոնային համակրգով.

Ekeng համակարգով ստորագրելու ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՎԵՐՋ

Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի կառուցվածքը եւ կոնտակտները

Շտաբի պետ՝ Արամ Սարգսյան

Մամուլի հետ կապերի պատասխանատու՝ Հովսեփ Խուրշուդյան

ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ՝ Արտակ Զեյնալյան

Կապ

Էլ․փոստ՝ info@eurovote-armenia.org

Բջջային հեռախոս՝ 055-230-330

Շտաբի գլխավոր գրասենյակները Երեւանում․

– Հայաստան, Երևան, Տերյան փողոց 1/1 (Հանրապետություն կուսակցություն) / 033 758383

– Հայաստան, Երևան, Հանրապետության փողոց, 24-8 (Հանուն Հանրապետության կուսակցության) / 093 817373

– Հայաստան, Երևան, Պարոնյան փ․, 2 (Հայաստանի Եվրոպական Կուսակցություն) / 095 498050

– Հայաստան, Երևան, Եկմալյան փ., 7, բն. 6 («Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ) / 099 588576

Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի լրատվական ծառայություն

Ե’ս, ստորագրելու եմ հանուն եվրոպական Հայաստանի

Ի’ գործ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here