Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Մայքլ Սթոունը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով:

0
137

Խմբագրության կողմից՝

Ցավոք սրտի պատերազմական իրավիճակում մեր տեսադաշտից դուրս մնաց Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունին՝ ՀՀ նախագահի կողմից հուլիսի 19-ին Երախտագիտության մեդալով պարգևատրելու փաստը: Հայաստանի նախագահի գրասենյակի կողմից պրոֆեսոր Սթոունին պարգևատրման որոշումն շատ գովելի քայլ է, որն անկախ պատերազմական իրավիճակից ու Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումից հետո, որն շատ ցավագին ընդունվեց Իսրայելում, դրական լիցքեր կարող էր հաղորդել չափազանց լարված հայ-հրեական հարաբերություններին: Ցավոք սրտի այս իրադարձությունն Իսրայելում չլուսաբանվեց և հայկական լրատվական դաշտն էլ չանդրադարձավ ըստ հավուր պատշաճի այս հարգանքի տուրքին՝ հրեա հայագետի պարգևատրման հետ կապված:


Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա և արգասաբեր գործունեության համար պետական բարձր պարգևներ են շնորհվել:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալներ է հանձնել

Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիեին, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունին՝ Երախտագիտության մեդալ:

Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ:

«Ինձ և Հայաստանի իշխանության ներկայացուցիչների համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այս կերպ շնորհակալության և երախտիքի խոսք հայտնել ձեզ: Վստահ եմ, որ բոլորիս կողմից ամենաբարձր գնահատանքի է արժանանում այն աշխատանքը, որ դուք կատարել եք և շարունակում եք անել: Մեզ համար, առավել ևս այսօր այն անգնահատելի է հատկապես հայագիտության և հայկական պատմական մշակութային ժառանգության պահպանման հարցում, որովհետև այն ինչ մենք ունենք Արցախում իրոք վտանգված է և շատ կարևոր է մեր պատմական արժեքների թվայնացման, պահպանման աշխատանքները, որը հիմա սկսել ենք և շարունակելու ենք իրականացնել: Ձեր մասնակցությունը այս գործում շատ կարևոր է, քանի որ այն ինչ մենք կարող ենք մեր մասին ասել, գուցե չունի այն գինը, ինչը դուք կարող եք ներկայացնել: Այս առումով մենք շատ երախտապարտ ենք և շնորհակալ ենք նաև, որ դուք եկել եք մասնակցելու հերթական հայագիտական միջոցառմանը, որը վստահ եմ, նաև միջազգային արձագանք կունենա: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթել: Մենք պարտական ենք ձեզ, ձեր կողքին ենք որպես Հայաստանի իշխանություն, որպես Հայաստանի քաղաքացիներ և որպես հայեր»,- ասել է նախագահը:

Աղբյուրը՝

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն – Մամուլի հաղորդագրություններ – Լրատվություն – Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am)