Իրանի «մեսիջներն» ԱՄՆ-ին, տարածաշրջանը հնարավոր նոր ապատերազմի շեմին

0
60
Հաճախակի են դարձել Նեթանյահուի դիմումները պարսիկ ժողովրդին՝ Այաթոլլաների ռեժիմի դեմ դուրս գալու կոչով: Արդեն երեք անգամ ընտրություններից հետո Բիբին խոսել է Թրամփի հետ: Նրանց հայացքներն լիովին համընկնում են՝ Իրանին հարվածներ հասցնելու հետ կապված: Փորձելու են ժողովրդին ռեժիմի դեմ հանել, իսկ չելնելու դեպքում՝ օդը բաց է ու Իսրայելի ու ԱՄՆ-ի կործանիչների դեմ անպաշտպան Իրանը «մեսիջներ» է ուղարկում Բայդենի կառավարությանն ու Հայաստանում Իրանի դեսպանը հարցազրույց է տալիս, Նյու Յորքում էլ Մասկի հետ է հանդիպում Իրանի ՄԱԿ-ում ներկայացուցիչ Ամիր Սաադը: Իրանցիները հին ժողովուրդ են, հասկանում են, որ փորձանքը չոքելել է իրենց դուռը:
Գեշ հոտ է գալիս էս ամեն ինչից: Հիմա Հայաստանին կապ չունի որտեղից, սև շուկայից, բազարից, ինչ որ երկրի պահեստից հրթիռներ գնել է պետք: 24 տարի բերանս փրփրեց: Համասն ու Հեզբոլահը թունելներում հազարավոր հրթիռներ են արտադրում, անունով պետություն եք, դրանց կեսի չափ էլ չկաք: Ահաբեկիչները ձեր 30- ամյա կառավարությունից «թասիբով» են: Ամոթ ու նամուս չկա: Հիմա հավանական է ռաշկայի ծոցն են հետ գնալու մեր կառավարիչները, թե ախպեր մեզի ներող, դառնանք ձեր վասալը…..
Երկու աթոռի վրա նստել չկա, Նիկոլի ասած կամ սև կամ սպիտակի դար է, դե ՀՀ կառավարություն հստակ դիրքորոշումդ ցույց տուր, էն Մաուգլու շակալի կերպարի օրին ենք «ա մի ույդյոմ նա սևեռ», կամ քաղաքակիրթ աշխարհի հետ ես կամ թուրքի ու ռսի քոծ ու ոտները պաչող: 4 տարվա մեջ մի 2 տեսակի աքաշ ու պլանքաշ հրթիռ են առել, Բաստիոնն էլ գիտես ինչ հզոր մեքենա է, վրեն հրթիռներ ուն ու թրանսֆորմեր է, մեկել տեսար ինքնաթիռ դառավ ելավ օդ: Սեզարներն էլ նոր են պատվիրել, արխեին նստել սպասում են, թե երբ կհասնի: Ոչ ինքնաթիռ առան, ոչ բանակին մի հատ բինտ ու բամբակ ու անհատական առաջին օգնության տուփեր: Ավտոմատներն էլ նույն կալաշնիկն է, կարծես 70 տարվա մեջ ուրիշ հրազեն աշխարհում չի ստեղծվել:
Մեր անդրադարձը:
Հ.Գ,.Իհարկե նյութիս մեջ այսքան զայրացած չեմ խոսում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here