2014 թվականի փետրվարին Իսրայելահայ իրականության մեջ հիմնվեց ու տպագրվեց առաջին արևելահայերեն ամսաթերթը՝ «Իսրայելահայերը»: Սփյուռքում հայկական տարբեր կազմակերպւոթյունների կողմից գործածվող աշխարհագրական վայրերի ու տարբեր ամենուր օգտագործվող անունների փոխարեն որոշեցինք թերթը կոչել հենց «Իսրայելահայեր»՝ այդպիսով ընդծելով Իսրայելում ապրող ողջ հայկական համայնքի մասին պատմելու ու մեր ընթերցողին զուտ մեր Սուրբ երկրում ավելի քան 2000 տարի գտնվելու իրողությունը ներկայացնելու մտադրությունը:
Թերթը տպագրեց 43 համար, այսինք 43 ամիս ի շնորհիվ Մոսկվայում բնակվող հայազգի գործարար ու բարերար, մեր թերթի հիմնական հովհանավոր Հայրապետ Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ, ով հավատալով մեր ուժերին ու մեր համայնքի համար սեփական արևելահայերեն լեզվով թերթ ունենալու անհրաժեշտությունը բարձր գնահատելով՝ ֆինանսավորեց ոչ միայն տպագրական ծախսերն, այլև հնարավորություն տվեց 43 համար անվճար Հյուսիսային Հայֆա քաղաքից մինչև Հարավային Բեեր Շևա քաղաքները տեղափոխել ու փոստով ուղարկել՝ ապահովելով ու հնարավորություն տալով հայ ընթերցողին կարդալ համայնքային նորություններն ու տեղականալ մեր հազարամյա պատմությանը Մերձավոր Արևելքում: 44-րդ համարն արդեն չտպագրվեց, այլ ներկայացվեց արդեն էլեկտրոնային տարբերակով ֆինանսավորում չունենալու պատճառով: ՈՒղղակի խոսքերով անհնար է բնութագրել մեր երախտագիտությունն հայ բարերարի կատարած նվիրատվության համար, ով փաստորեն աջակցելով մեզ՝ հիմքը դրեց արևելահայերեն Իսրայելում լրատվամիջոց ունենալու մեր երազանքին:
Այնուհեև որոշվեց ստեղծել թերթի էլեկտրոնային տարբերակն ու Պետախ Տիկվայի «Նոյան տապան» հայկական կրթական-մշակույթային միության աջակցությամբ 2019 թվականի հունվարին ձեռնարկվեցին կայքի կառուցման աշխատանքներն, որոնք ավարտվեցին կրկին 2019 թվականի փետրվարին ու կարծես փետրվարը դարձավ մեր թերթի համար տոնական ամիս: 2022 թվականին մեր աշխատանքը գնահատեց նաև Հայաստանի Ավետարանչական եկեցեղու աշխատակցուհի Լուսինե Օհանյանն, ով իր խնայողություններից որոշեց մեզ հանգանակություն տրամադրել՝ թերթի համար դժվարին այդ ժամանակահատվածը հաղթահարելու համար:
11 տարի թերթն աշխատում է առավել անաչառ, անկողմնակալ ու բազմաթիվ աղբյուրներից ճշտված հավաստի տեղեկություններ տրամադրելով իր ընթերցողին ու փաստացի միակ արևելահայերեն լրատվամիջոցն է Իսրայելահայ իրականության մեջ, որն որևէ ցավովոք սրտի ոչ ֆինանսական և ոչ բարոյական օգնություն չստանալով հայկական համայնքից, հայ գործարարներից ու Հայկական պատրիարքարանից աշխատում է իր ուժերի հնարավորությունների չափով՝ բարձրացնելով ողջ աշխարհում հայկական համայնքի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:
Ներկայացնում ենք նաև մեր նորաստեղծ յություբյան ալիքի միջոցով մեր վերլուծություններն ու քննադատական խոսքը համայնքային բացթողումների, ՀՀ կառավարության ու պատրիարքարանի հետ կապված և գուցե հենց մեր ֆինանասկան անկախությունն ու անաչառությունն է պատճառն, որ կախվածություն չունենալով որևէ մեկից կարող են ազատ քննադատել ու իրերն կոչել իրենց անուններով:
Այս տասնամյակների ընթացքում որպես Իսրայելում հավատարմագրված միակ հայ լրագրող, մասնակցել եմ ՀՀ – ում լրագրողների համահայկական հավաքներին ու Համահայկական համաժողովներին, ներկայացրել ու բարձրացրել եմ լուրջ հիմնահարցեր թ’ե Հայաստանի և թ’ե Իսրայելի հայկական համայնքի հետ կապված, որը հնարավոր չէր այլ աղբյուրներից ստանալ, բայց իրար հաջորդող հայկական կառավարությունների ներկայացուցիչներն բացի ծափահարելուց որևէ լուրջ քայլեր Հայաստանի անվտանգության ոլորտն ուժեղացնելու հետ կապված չարեցին, որի արդյունքները բոլորս տեսանք վերջին 5 տարիների ընփացքում:
Ցավոք սրտի պատերազմական իրավիճակի ու հրթիռահարումների պատճառով թերթի հիմնադրման 10 – ամյակը չտոնեցինք:
Այս տարի ստացել ենք փետրվար ամսին նամակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանից, ով բարձր է գնահատում մեր կատարած աշխատանքն Իսրայելում:
Որպես թերթի գլխավոր խմբագիր ու հիմնադիր կարող եմ վստահեցնել, որ քանի շարունակում եմ ապրել ու աշխատել Իսրայելում, կանեմ հնարավորը՝ տեղեկատվական դաշտում հայերի հիմնախնդիրներն բարձրացնելու ու ողջ աշխարհին դրանք ըստ հավուր պատշաճի ներկայացնելու համար:
Հարգանքներով՝
Արտյոմ Չերնամորյան