«Փրկության քարտեզ» – ֆիլմի պրիմերան Իսրայելում

0
532
Լուսանկարում՝ հայկական համայնքի ներկայացուցիչներն ու «Փրկության քարտեզ» ֆիլմի մտաղացման հեղինակ ու պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը

Հուլիսի 28 – ին Երուսաղեմի հայկական թաղամասում, Ժառնգավորաց վար-ժարանի դահլիճում  հրեա հյուրերի և հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց՝   «Փրկության քարտեզ» խաղարկային փաստավավերագրական ֆիլմն, որը պատմում է 19 – րդ դարի վերջի և 20 – րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին: Այն փաստագրություն է Հայոց Ցեղասպանության տարիներին Եվրոպացի հումանիստ կանանց կողմից հայ որբ երեխաների փրկության մասին և կառուցված է միայն իրական փաստերի հիման վրա: Նրանք Հայոց Ցեղասպանության ականատեսներն էին և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները: ԱՄՆ-ից ֆիլմի շնորհանդեսին ժամանել էր մտաղացման հեղինակ և պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյանն, ով նաև իր խոսքով հանդես եկավ ու ներկայացրեց ֆիլմն, որի ցուցադրությունն Իսրայելում կազմակերպել էին՝ «Արարատ», «Նաիրի» և «Նոյան տապան» հայկական կազմակերպությունները: Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի դահլիճում հավաքված հյուրերն ու պատրիարքարանի միաբաններ ու հյուրերը ջերմությամբ ընդունեցին ֆիլմի պրիմիերան, եղան բազմաթիվ ելույթներ: 
Իսկ չորեքշաբթի օրը՝ հուլիսի  24 – ին, Թել Ավիվի Սինեմատեքի կինո-դահլիճներից մեկում, որտեղ տարեկան կտրվածքով տասնյակ միջազգային և տեղական նշանակության կինոփառատոններ են անցկացվում, քսան տարի դադարից հետո «Փրկության քարտեզ» հայկական ֆիլմ ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին:  

Նախքան ֆիլմի ցուցադրությունը իրենց բացման խոսքով հանդես եկան Արարատ միության անդամներ՝ դերասանուհի Զառա ու կինոռեժիսոր Էդուրդ Մարտիրոսյանները: Թել Ավիվում  ֆիլմի շնորհանդեսին բացման իր խոսքով հանդըս եկավ մտաղացման հեղինակ և պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյանն, ով նաև ներկայացրեց ֆիլմը: Թել Ավիվում ցուցադրությունից հետո պրոդյուսերը  պատասխանեց հանդիսատեսին հուզող հարցերին և  փոխանցեց որ 2012թ.-ից են սկսել աշխատել ֆիլմը պատրաստելու համար և շատերի մոտ նույնիսկ թերահավատություն կար, որ հնարավոր կլինի նման կարճ ժամանակահատվածում իրականացնել նման ուսումնասիրություններ բազմաթիվ երկրներում, արխիվներ բացել ու նման ֆիլմ ներկայացնել: ֆիլմում ներկայացված բոլոր նյութերն  իրական փաստեր են, բացվել են արխիվային հարյուրավոր փաստաթղթեր ու աշխատանքներ պետք է տարվեն Իսրայելում ոչ միայն Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմեր ու փաստաթղթեր ներկայացնելու համար, այլև խնդիրներ կան մեր մշակույթը ներկայացնելու հետ կապված: Այս ուղղությամբ պետք է աշխատանք տանեն ոչ միայն
տեղի կառույցներն ու հասարակական կազմակերպություններն, այլև Հայաստանի ներկայիս իշխանություններն ու Արտաքին Գործերի ու Սփյուռքի նախարարություններն և նրանք կկատարեն այդ աշխատանքը – համոզված է պարոն Սարիբեկյանը:
Նախորդ կառավարությունն ոչ միայն հրեաների շրջանում աշխատանքներ չի իրականացրել Հայոց Ցեղասպանության իրազեկման հետ կապված, այլև հայկական մշակույթի ներկայացման հետ կապված ևս ոչինչ չի արվել:
Պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանն այժմ աշխատում է մեկ այլ հետաքրքիր ֆիլմ ստեղծելու ուղղությամբ, որը պատմելու է 19-րդ վերջի և 20-րդ դսրի սկզվների Օսմանյան կայսրությունւմ հայերի հույների ու ասորիների Ցեղասպանության, ինչպես նաև եզդիների, հրեաների ու ոչ մուսուլման մյուս ազգերի կոտորածների և ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին:

Շատ պատահականորեն ծանոթացանք Թել Ավիվվում Թուրքիայի դեսպանատանն որպես թարգմանչուհի աշխատած Տամար Գրինբերգի հետ: Նա լավ հիշում էր թե յուրաքանչյուր ապրիլի 24 – ին թուրքերն ինչպես էին փակում դեսպանատան դռներն ու հետևում հայերի ցույցերին: Խոսելով ֆիլմի մասին  հավելեց, թե ցավոք սրտի նման ֆիլմեր շատ հաճախակի չեն ցուցադրվում Իսրայելում:
– Ֆիլմը շատ հուզիչ էր ու ներկայացված էր հայ ժողովրդի, երեխաների, կանանց ու ծերերի տառապանքն ու այն Եվրոպացի քույրերի անմնացորդ նվիրումն և օգնությունն, որի միջոցով հարյուրավոր կյանքեր փրկվեցին,- ասաց տիկին Գրինբերգը:
Հայկական մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել, որով կոչ էին արել հրեա քաղաքական գործիչներին այլևս չօգտագործել Հայկական հարցը թուրքերի դեմ ճնշում գործադրելու համար: Համաձայն էր հայկական կազմակերպությունների հայտարարության հետ:
– Վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված նման է պինգ պոնգ խաղի՝ ճանաչենք կամ չճանաչենք, կամ նվերի է նման – նվեր տանք ինչ որ մեկին ու հետո հետ վերցնենք, սա զզվելի երևույթ է և համաձայն եմ հայկական կազմակերպությունների հետ, որոնք այլևս չեն ուզում լսել  Իսրայելի կողմից տարվող այս քաղաքական խաղերի մասին, – ասաց զրուցակիցս:
«Նաիրի» միության անդամ ու թարգմանչուհի Շեֆի Մխիթարն, ով ֆիլմի եբրայերեն սուբտիտրերի հեղինակն էր, տեղեկացրեց, որ ավելի քան մեկ ամիս աշխատել էր ֆիլմի վրա և շատ դժվար է եղել յուրաքանչյուր անգամ զգալ այն հոգեկան ապրումներն ու տառապանքն, որ բաժին էր ընկել հայ ժողովրդին: Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության Իսրայելի կառավարության կողմից ժխտման, ապա՝
– Ես կարծում եմ մեծ տարբերություն կա ինչ պետությունն է ասում այս խնդրի առնչությամբ և ինչ հասարակ մարդիկ են խոսում: Ես գտնում  եմ, որ այս ֆիլմը կոտրում է կառավարության այդ արգելքն ու շատերին հնարավորություն է տալիս ճանաչել ու ինքնուրույն որոշում կայացնել: Կարևորն այս կամ այն կառավարության քննարկումներն ու որոշումները չեն այլ, աշխարհին հայկական հոլոքոստի կամ ցեղասպանության ներկայացումն է, որ մարդիկ հստակ պատկերացում կազմեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել, կարծիք հայտնեց տիկին Մխիթարը: