ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԻՍՐԱՅԵԼԱՀԱՅԵՐ» ԱՄՍԱԹԵՐԵԹԻ ՆՈՐ ԿԱՅՔԸ

3
1326
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԻՍՐԱՅԵԼԱՀԱՅԵՐ» ԱՄՍԱԹԵՐԵԹԻ ՆՈՐ ԿԱՅՔԸ

Մոտ մեկամյա դադարից հետո կրկին հայ ընթերցասեր հասարակությանը ներկայանում է «Իսրայելահայեր» ամսաթերթն՝ այս անգամ հնարավորություն ընձեռելով ավելի հաճախ թարմացվող կայքից ստանալ ստույգ ու օպերատիվ տեղեկություններ  ոչ միայն համայնքային անցուդարձին վերաբերող, այլև կայքի այցելուն ավելի ընդարձակ տեղեկություններ կստանա Իսրայելում ու Մայր Հայրենիքում  տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մեր համայնքի հետ: Ինչպես Հայկական Սփյուռքում գործող ու մեծ ջանքերի գնով տպագրվող ու անվճար բաժանվող ամսաթերթ՝ այն իր ուրույն տեղը գտավ համայնքի պատմության մեջ ու նմանվելով մյուս տպագիր հրատարակություններին՝ մեծ դեր խաղաց համայնքի կյանքում, որքան էլ որ այդ փաստն ընդունեն կամ չընդունեն այդքան դժվարությամբ ստեղծված ամսաթերթի համակիրներն կամ հայերեն կարդալ չցանկացող ու թերթը դեն նետած համայնքի անդամները: Շատերն էլ «սրերով» ընդունեցին թե՛ նրա անվանումը,  թե՛ արևելահայերեն լինելն և թե՛ նաև արևելահայերեն ուղղագրությամբ հրատարակելը: Իր գրեթե քառամյա գործունեության շնորհիվ այն ուղարկվեց նաև Հայաստանի Հանրապետության պետական գրադարան և արխիվ ու այսօր յուրաքանչյուր ոք կարող է նաև Հայաստանում ծանոթանալ Իսրայելի հայերի համայնքային նորությունների հետ: Խմբագրությունը ջանաց գրեթե յուրաքանչյուր համարում արտացոլել իրական ու չգրաքննված լուրեր ու կարծիքներ՝ ազատ արտահայտվելու հարթակ տրամադրելով Իսրայլում գործող ավանդական կուսակցությունների ու  բոլոր հայկական կազմակերպությունների համար: Մինչ օրս էլ թերթի անընդհատ թարմացված շապիկն ու առաջին էջի համակարգչային դիզայներական աշւատանքները չեն կարող չառաջացնել առնվազն հպարտություն ու գնահատանք:

Ֆինանսական խնդիրների պատճառով խմբագրությունը տպագրեց 43 ամսաթերթ, որն անկասկած իր դրական դերն ունեցավ հայկական համայնքի անդամներին ոչ միայն մեկամսյա առանձնացված ու առավել կարևոր ու ամփոփ տեղեկությունները հաղորդելու առումով, այլև շատ յուրահատուկ պատմություններ տպագրեց քիչ հայտնի հայերի  մասին, որոնք իրապես արժանի են լինելու հայտնի աշխարհի հայերի շարքերում: Չանտեսվեցին նաև համայնքում ստեղծագործող մշակութային գործիչներն ու բանաստեղծներն, որոնց գլուխգործոցները տեղ գտան թերթի էջերում:

«Իսրայելահայերը» իր հայանպաստ ու հայապահպանմանը նպաստող գործունեության ընթացքում անվճար սկզբունքներով գովազդեց մեկ տասնյակից ավելի ձեռնարկություններ ու անհատ հայ ձեռներեցների և գործարաների տրամադրելիք ծառայությունների ողջ ցանկը՝ հնարավորություն տալով նրանց անվճար գովազդել իրենց արտադրանքն ու ծառայությունները: Չմոռացվեցին նաև հայ փոքրիկներն ու դպրոցականներն, որոնց ծնողներին հնարավորություն ընձեռվեց կրկին անվճար սկզբունքով տարբեր առիթներով շնորհավորել իրենց զավակներին:

Խմբագրության անունից ողջունում ենք ու մաղթում ամենայն բարիք ու կոչ անում մեր մետ միասին հետևել համայնքային նորություններին ու ակտիվորեն մասնակցել համայնքաշեն, հայանպաստ ցանկացած ձեռնարկի:

Հարգանքներով՝

«Իսրայելահայեր» ամսաթերթի գլխավոր խմբագիր

Արտյոմ Չերնամորյան

3 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Շնորհակալություն պարոն Ասլանյան, էլ գնալ չկա, ֆինանսական հարցերին որ նայես չպետք է ստեղծագործես ու արարես: Այսուհետ մեծ տեղ ենք տալու համայնքի մշակութային կյանքին: Ամսաթերթը տպագրական սահմանափակումներ ուներ, կայքն՝ ոչ:
    Միայն ժամանակ ունենամ գոնե քառամայա հրատարակված կարևոր նյութերի մի մասը գոնե ներմուծեմ կայք…

Comments are closed.