Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

0
521
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն և «Նոյան Տապան» Հայկական, կրթական մշակութային կենտրոն

Այլևս հանգիստ թողեք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի շիրիմներն ու մի օգտագործեք մեր Ցեղասպանության ձեր կողմից ճանաչման հարցն որպես պատժամիջոց  թուրքերի դեմ: Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն և «Նոյան Տապան» Հայկական, կրթական մշակութային կենտրոնը  համոզված են, որ Իսրայել պետության ստեղծումից հետո թե երկրի կառավարությունները և թե երկրի գերագույն օրենսդիր մարմինը՝ Քնեսետն, իր բոլոր գումարումներով բազմաթիվ հնարավորություններ ունեին ու առիթներ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունն և 70 տարի շարունակ Թուրքիայի հետ ժամանակ առ ժամանակ սրացող հարաբերությունների համատեքստում մեր հարցն անամօթաբար և առանց դրա բարոյական և քաղաքական իրավունքն ունենալու օգտագործվում է որպես «մտրակ», որպես «մուրճ», թուրքերին ավելի բարոյական և քաղաքական  «ցավ պատճառելու» պատժամիջոց՝ նրանց վրա ազդելու և նրանց զսպելու և ավելի նպաստավոր զիջումներ կորզելու «գործիք:  

Մեր պահանջը շատ հստակ է՝ Իսրայելի բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին, Քնեսետի ու կառավարության անդամներին կոչ ենք անում այլևս հանդես չգալ Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչերով, չհոլովել, անտեղի չվկայակոչել ու անիմաստ ու անհիմն չքննարկել մի հարց, որը դուք որպես պետություն չունեցաք խիզախություն ճանաչելու: 6 մլն. նահատակներ ու «մահվան ճամբարներ» տեսած պետությունն ու պառլամենտը մինչև օրս չարչարկում և կեղտոտ քաղաքական խաղերի համար են օգտագործում  2 մլն. սրբադասված հայ նահատակների լուսավոր հիշատակը:

Մեզ հարկավոր չէ ձեր ճանաչումն այդպիսի գնով:

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն և «Նոյան Տապան» Հայկական, կրթական մշակութային կենտրոնը վստահ չեն, որ այս անգամ էլ թե կառավարությունն, որի որոշ անդամներ Բաքվի ու Անկարայի ամենասիրելի «եղբայրներն» են և թե Քնեսետը կճանաչեն մեր բանաձևը:

Տա Աստված, որ սխալվենք, տա Աստված որ մենք էլ որպես Հայաստանից Իսրայել մշտական բնակության տեղափոխված թե հայ և թե հրեա քաղաքացիներ ամոթանքի խարանից ազատվենք ու հպարտությամբ հայտարարենք՝ Իսրայել պետությունը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունն, որպես 30-րդ պետությունը:

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի  «Նաիրի» միության հիմնադիր կազմ

Իսրայելում  «Նոյան Տապան» Մշակույթի և կրթության հայկական կենտրոնի հիմնադիր կազմ

24.05.18

Աղբյուրը՝
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի  «Նաիրի» միության հիմնադիր
կազմ

http://nairi.do.am/load/h_a_y_t_a_r_a_r_ow_t_y_ow_n/2-1-0-679

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here